«Մենք եկել էինք ճաշելու, արդեն պատրաստվում էինք դուրս գալ, բայց այդ ժամանակ պայթյուն հնչեց: Մենք փախանք, բայց ես ընկա, հետո մարդիկ մոտեցան, և ես դուրս եկա: Այնուհետև ժամանեցին հրշեջները և շտապօգնությունը: Մեզ շրջապատող մարդիկ մեզ օգնեցին: Շնորհակալություն»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ»-ում պայթյունից տուժած ՌԴ քաղաքացի Լիզան:
Նրա մայրը ևս իր երախտագիտությունը հայտնեց բոլորին օգնության համար. «Անմիջապես ցուցաբերեցին անհրաժեշտ օգնություն, տեղափոխեցին հիվանդանոց և վիրահատեցին: Շատ շնորհակալ ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































