Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ Լոս-Անջելեսի կլինիկաներից մեկում ծնկի վիրահատության կենթարկվի:
Մոսկովյան ակումբի բուժանձնակազմի ղեկավար Միխաիլ Վարտապետովն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ Յուրան վաղը բուժզննում կանցնի, որի արդյունքում հայտնի կդառնա վիրահատության օրը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանն անցկացրած 16 խաղերում 12 գոլ է խփել:







































