Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները

Սահմանադրությունը գրել են այնպես, որ միշտ խախտվի

Հայաստանի հաջորդ վարչապետի հարցը, կարծես թե, վերջնականապես լուծված է. համենայնդեպս, ՀՀԿ խմբակցության գրեթե բոլոր անդամները արդեն հայտարել են, որ իրենք ուզում են, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը փոխարինի վարչապետականով, այդպիսով շարունակելով մնալ պետության ղեկին: Ինքը Սերժ Սարգսյանն էլ դեմ չէ վարչապետի պաշտոնը ստանձնելուն, մանավանդ որ արդեն հիմա պարզ է, որ 2013թ. սեպտեմբերին նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները իրականացվեցին միայն նրա համար, որ Սարգսյանը պահպանի իշխանությունը:

Չնայած գործող վարչապետ Կարեն Կարապետյանը համառորեն չի պատասխանում այն հարցին, թե արդյոք ինքը կհամաձայնվի զբաղեցնել առաջին փոխվարչապետի պաշտոնը, բայց առանց ինքնախոստովանության էլ հասկանալի է, որ նա չի պատրաստվում խռովածի կեցվածք ընդունել և կրկին վերցնել պանդխտության ցուպը: Մանավանդ, որ Ռուսաստանում հիմա այնքան էլ լավ ժամանակներ չեն, առավել ևս բանկային սեկտորում, որը գտնվում է արևմտյան բազմաշերտ պատժամիջոցների տակ: Հիմա Ռուսաստանում աշխատող բիզնեսմեններն ու մենեջերներն են դրսում գործ ման գալիս, այնպես որ, Կարապետյանը առաջին փոխվարչապետի պաշտոնը կգերադասի ռուսական ինչ-որ կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնին: Կարապետյանին առավել նվազ հոգեբանական դիսկոմֆորտի մեջ դնելու համար, կհայտարարվի, որ առաջին փոխվարչապետը լինելու է համարյա վարչապետ, Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո տնտեսական հատվածի պատասխանատվության բեռն ու տնտեսական աննախադեպ աճից հրճվելու հնարավորությունը ևս թողնելու է Կարեն Կարապետյանին: Այնպես որ, առաջին փոխվարչապետի հարցը ևս կարելի է լուծված համարել: Բայց միայն քաղաքական առումով, որովհետև իրավական հարթության մեջ դարձյալ խնդիր է լինելու: Կարեն Կարապետյանը լինելու է ոչ լեգիտին առաջին փոխվարչապետ, նա այդ պաշտոնը ստանձնելու է Սահմնադրությունը խախտելով:

Հայաստանի գործող Սահմանադրությունը կառավարության անդամների համար մշտական բնակության ցենզ չի սահմանում: Դրա համար, երբ 2016թ. Կարեն Կարապետյանը Մոսկվայից եկավ Հայաստան ու զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, ոչ ոք նրան չհարցրեց, թե վերջին չորս տարվա ընթացքում ինքը քանի օր է ապրել Հայաստանում, իսկ քանի տարի Ռուսաստանում: Բայց 2017թ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին Կարեն Կարապետյանը չմասնակցեց որպես ՀՀԿ թեկնածու, որովհետև նոր Սահմանադրությունը պատգամավորների և կառավարության անդամների համար երկրում չորս տարի մշտապես բնակվելու պահանջ է դնում: Կարապետյանը շատ էր ուզում, որ ինքը լինի ՀՀԿ ցուցակում, որովհետև այդ դեպքում ինքը պետք է գլխավորեր ցուցակը, ինչը վարչապետի պաշտոնում նրա մնալու համար ավելի լուրջ քաղաքական հիմնավորում կհանդիսանար: Բայց Սահմանադրություն գրողները ամեն ինչ հարմարեցրել էին ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ իշխանության այլ գործող անձանց մասով ևս:

Քանի որ Կարեն Կարապետյանը 2017թ. չկարողացավ լինել պատգամավորի թեկնածու, ապրիլի 9-ից հետո էլ չի կարող լինել առաջին փոխվարչապետ և ընդհանրապես կառավարության անդամ: Որովհետև նա Հայաստան է եկել 2016թ. սեպտեմբերին, և փաստացի վերջին 1․5 տարին է անընդմեջ բնակվում Հայաստանում: Եթե նրան նշանակեն առաջին փոխվարչապետ, ապա դա կլինի Սահմանադրության հերթական կոպիտ խախտումը: Ինչու ենք ասում հերթական, որովհետև Սահմանադրության խախտմամբ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը, որն այդպես էլ որևէ հիմնավոր ապացույց չներկայացրեց, որը կհամոզեր հանրությանը և իրեն ընտրող խորհրդարանի պատգամավորներին, որ չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի, կամ որ իսկապես 2011թ. հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ, որպես արդարացում, նշեց, որ հնարավոր չէ պարզել, թե արդյոք տվյալ անձը հանդիսանում է այլ երկրի քաղաքացի, թե ոչ, դրանով ավելի հիմնավոր դարձնելով կասկածներ առ այն, որ Սարգսյանը կարող է լինել Մեծ Բրիտանիայի քաղաքացի :

Եթե Արմեն Սարգսյանի ընտրության դեպքում Սահմանադրությունը խախտվելու մասին կարելի է խոսել մի փոքր տևական շեշտադրումով, ապա Կարեն Կարապետյանի առաջին փոխվարչապետ նշանակվելու պարագայում դա անվիճելի կլինի: Բայց արդյո՞ք իմաստ ունի մտահոգվել մի Սահմանադրության խախտվել-չխախտվելու մասին, որի ընդունման և գոյության բուն իմաստը Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումն է, ինչին այն ծառայում է լիարժեքորեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում