Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով չի խաղա մինչև տարեվերջ:
Յուրան վիրահատության կենթարկվի և բաց կթողնի «Վոլգա»-ի ու «Ռոստով»-ի դեմ կայանալիք խաղերը:
«Որոշել էինք, որ ԲԿՄԱ-ի դեմ նա կխաղա ցավազրկողների օգնությամբ: Առաջիկա շաբաթվա ընթացքում նա, ամենայն հավանականությամբ, վիրահատության կենթարկվի: Մովսիսյանն այլևս չի կարող դիմանալ ցավին»,- հայտարարել է «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը:
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Յուրան անցկացրած 16 խաղերում 12 գոլ է խփել:






































