Friday, 03 07 2026
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Նպատակը Արցախի սուվերենության հարցը կրկին քաղաքականացնելն է. Ադրբեջանը որևէ շանս չունի

«Actio popularis: Ուրիշ ոչինչ։ Այս գործը միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի հարցը հերթական անգամ հանրայնացնելու նպատակ է հետապնդում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործին։


Նշենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը մարտի 31-ին քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով: «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ ադրբեջանական դատախազության հետաքննության թիրախում են հայտնվել Vallex Group, Base Metal, ACP և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձինք: Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով՝ անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում։

«Այս քրեական գործը ոչ թե անօրինական գործողությունների դեմ պայքարի նպատակ է հետապնդում, այլ նպատակ կա քաղաքականացնելու Լեռնային Ղարաբաղի սուվերենության հարցը։ Իսկ եթե իրավաբանորեն նայենք հարցին, ապա Ադրբեջանը չունի գործադիր, դատական կամ օրենսդիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի վրա: Ձևական իմաստով իրենք դա հայտարարում են, բայց իրավիճակային իմաստով այնտեղ Ադրբեջանի օրենքները չեն գործում։ Եթե Արցախում Ադրբեջանի օրենքները չեն գործում, Ադրբեջանը չունի գործադիր իշխանություն այդ տարածքում, նշանակում է, որ Ադրբեջանի օրենքները չեն կարող այնտեղ խախտվել։ Այն մարդիկ, ովքեր ապրում, աշխատում և գործունեություն են ծավալում, նրանք Ադրբեջանի որևէ օրենք չեն խախտում և չեն կարող խախտել»,-ընդգծեց Արա Ղազարյանը։

Նա զուգահեռ անցկացրեց Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի այն հայտարարության հետ, որում ասում էր, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող ցանկացած ֆիզիկական անձ, այդ թվում նաև՝ քաղաքացիական անձինք զուտ այնտեղ գտնվելու փաստի ուժով լեգիտիմ թիրախ են, որպեսզի մենք իրենց նկատմամբ զենքի կիրառենք. «Սա խելահեղ հայտարարություն էր, անմիտ հայտարարություն էր։ Եվ հիմա ես զուգահեռ եմ անցկացնում, որովհետև էլի հիմքերը նույնն են։ Եթե Ադրբեջանի օրենքները Լեռնային Ղարաբաղում չեն գործում, դա նշանակում է, որ այնտեղ չեն էլ կարող խախտվել Ադրբեջանի օրենքները։ Եվ հետո, Ադրբեջանի քրեական հետապնդման մարմինները չեն կարող ասել, որ հետապնդում են որևէ իրավաչափ նպատակ, օրինակ՝ պայքարում են հանցավորության դեմ կամ պայքարում են երկրի ընդերքը անօրինական օգտագործեու դեմ, այն դեպքում, երբ դրանից հանրային շահը չի տուժում, որովհետև, կրկնում եմ, Լեռնային Ղարաբաղում չեն գործում Ադրբեջանի օրենքները։ Այս քրեական գործը իրավական առումով ոչ մի նշանակություն չունի։ Ադրբեջանը որևէ շանս չունի այս մասով»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում