Դերասան Արնոլդ Շվարցենեգերը երախտագիտություն է հայտնել բժիշկներին և բուժքույրերին, որոնք սրտի բաց վիրահատություն են կատարել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Դա ճիշտ է․ ես վերադարձա։ Ես քնեցի՝ հույս ունենալով արթնանալ կրծքիս փոքրիկ կտրվածքով, սակայն արթնացա մեծ կտրվածքով։ Բայց գիտե՞ք ինչ։ Ես արթնացա, և արդեն դրա համար պետք է շնորհակալ լինել։ Շնորհակալություն բժիշկներին և բուժքույրերին։ Նաև անկեղծ երախտագիտություն եմ հայտնում բոլոր հաղորդագրությունների համար»,-գրել է Շվարցենեգերը։
It’s true: I’m back! I went to sleep expecting to wake up with a small incision and woke up with a big one – but guess what? I woke up, and that’s something to be thankful for. Thank you to the doctors & nurses. And I’m truly filled with gratitude for all of the kind messages.
— Arnold (@Schwarzenegger) April 2, 2018










































