«Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլն ակնարկել է, որ դեմ չէր լինի ավարտել կարիերան լոնդոնյան ակումբում:
«Մենք կրկին հաղթեցինք և մրցաշարային աղյուսակում պաշտպանեցինք մեր դիրքը: Երեք միավոր վաստակեցինք: Ես հաճույքով եմ արտասանում`««Արսենալ»-ում` ընդմիշտ» բառերը»,- Twitter-ի իր էջում գրել է Օզիլը:
Հիշեցնենք, որ կիասապաշտպանը «Ռեալ»-ից լոնդոնյան ակումբ է տեղափոխվել նախորդ ամռանը:







































