Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Բաքու և Նախիջևանի ինքնավար մարզ: Այդ մասին տեղեկացնում է ISNA-ն:
«Արտգործնախարարը հինգշաբթի և ուրբաթ օրերին այց կկատարի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ կմասնակցի Չմիանալու շարժման նախարարական կոնֆերանսին»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին՝ հավելելով, որ դրանից հետո նախարարը կայցելի Նախիջևանի ինքնավար հանրապետություն:







































