Այսօր Եռաբլուրի պանթեոն որդու՝ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի շիրիմին էր այցելել նրա մայրը՝ Համեստ Ներսիսյանը :
Հարցին՝ պետության կողմից բավարար ուշադրություն կա՞ իրենց նկատմամբ՝ նա պատասխանեց, որոշ չափով բավարարված իրեն զգում է, որոշ չափով՝ ոչ: Թե ինչը չի բավարարում՝ մայրն ասաց. «Իմ տղայի վաստակած մեդալը, Ազգային հերոսի կոչումը, դրանով էլ ես չեմ սփոփվի, բայց ինքը վաստակել է»: Ըստ նրա, իր որդուն պետք է վաղուց Ազգային հերոսի կոչում տային՝ առանց մտածելու նույնիսկ: Մեր հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ այդ քայլին չեն գնում՝ նա վիրավորված պատասխանեց. «Չեմ կարող ասել, երեւի մտածում են արժանի չի»:







































