Բրազիլական առևտրի խոշոր ցանցերը հրաժարվում են պլուս–սայզ չափսերի հագուստ վաճառել, չնայած աճող պահանջարկին,– հաղորդում է Fashion Network-ը։
Բրազիլական պլուս–սայզ ասոցիացիայի (Brazilian Plus Size Association (ABPS) տվյալների համաձայն՝ 2017 թվականին այս հատվածում 7,9% շահույթ է արձանագրվել, որը երկու միլիարդ դոլարից ավել է եղել։ Սպասվում է, որ 2018 թվականին այդ թիվը կաճի ևս 8,1 տոկոսով։

Սակայն մեծ չափսերի սպառողի համար նախատեսված ապրանքները գրավում են բրազիլական նորաձև հագուստի շուկայի միայն հինգ տոկոսը։ «Շատ ձեռնարկատերեր սահմանափակում են տեսականին 52 չափսով՝ ելնելով իրենց նախապաշարմունքներից։ Նրանք ենթադրում են, որ մարդիկ կցանկանան նիհարել, որպեսզի ավելի փոքր չափսի մեջ մտնեն։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ»,– իրավիճակը մեկնաբանել է Առևտրային արդյունաբերության բրազիլական ասոցիացիայի միջոցառումների գծով փորձագետը (Brazilian Retail and Equipment Industry Association)։

Նա նաև նշել է, որ ավել քաշ ունեցող հաճախորդները երբեք հաճույք չեն ստանում գնումներ կատարելուց։ «Բոլորը երջանիկ են, երբ հագուստ են գնում։ Բայց միայն ոչ գեր մարդիկ։

Հուսահատ՝ նրանք դուրս են գալիս տնից, նախօրոք իմանալով, որ ոչինչ չեն գտնի խանութում։ Նրանք հաճախ միևնույն հագուստն են կրում, քանի որ ոչ ոք չի կարող բավարարել նրանց պահանջարկը»,– պարզաբանել է փորձագետը։







































