Հունվարին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Վեսթը երրորդ անգամ ծնողներ դարձան։ Այդ ժամանակվանից ի վեր բազմազավակ մայրիկը մի քանի անգամ սոցցանցում տեղադրել է իր նորածին աղջկա նկարները, բայց այս անգամ հրապարակումը հատուկ երանգ է ստացել։

Հայտնի ծնողները վերջերս վերադարձել են Սան–Դիեգոյից, ուր մեկնել էին իրենց ավագ երեխաների՝ Սեյնթի և Նորթի հետ և, ամենայն հավանականությամբ, այդ ամբողջ ընթացքում կարոտել են իրենց փոքրիկ Չիկագոյին։
Քիմը իր բաժանորդների հետ մի նկարով է կիսվել, որտեղ իր որդին քնքշորեն համբուրում է փոքր քրոջ ճակատը։ Ռեալիթի–շոուի աստղը վերնագրել է նկարը. «Նա այնքան շատ է սիրում քրոջը»։
Սրտառուչ նկարը գրեթե չորս միլիոն լայք է հավաքել և հարյուրավոր հիացական մեկնաբանություններ։








































