Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում պետական հաստատությունների աշխատակիցներին արգելվել է աշխատանքի ներկայանալ աչքի ընկնող տեսքով, մասնավորապես ներկած եղունգներով և ոսկյա զարդերով՝ գրում է zib.com-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Բացի դրանից, կանանց խորհուրդ է տրվում եղունգներ և թարթիչներ չաճեցնել, ինչպես նաև չգունաթափել մազերը: Տեղական լրատվամիջոցի տվյալներով՝ այս օրերին մայրաքաղաքի գեղեցկության սրահներ են այցելում վարչական աշխատողներ և հորդորում ծառայությունների ցանկից հեռացնել վերոնշյալ առաջարկները:

Մազերի գունաթափումը պայմանավորված է պահպանողական արժեքների ոտնահարմամբ, նույն պատճառներով կանանց արգելվում է նաև ավտոմեքենա վարել, իսկ զարդեր չպետք է կրեն, որպեսզի ընդհանուր աղքատության ֆոնին կասկածներ չառաջացնեն:




































