Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության գծով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ մոտակա շաբաթների ընթացքում երկրում ազգային մեսենեջեր կգործարկվի, որը կփոխարինի Telegram-ին՝ տեղեկացնում է Mehr գործակալությունը:
Բորուջերդին նշել է, որ նման քայլի գնալու որոշումը ընդունվել է երկրի իշխանական համակարգի ամենաբարձր ատյաններում: Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է ազգային անվտանգության պահպաման նկատառումներով՝ հաշվի առնելով անցյալ տարի Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերի ժամանակ Telegram-ի քայքայիչ դերը:
Իրանյան մեսենջերը կսկսի գործել ապրիլի վերջին, այն կկոչվի Soroush:








































