Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, Реала XL Semanal պարբերականի հետ հարցազրույցում խոստովանել է, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ։

«Ինչպե՞ս եմ ես ինձ տեսնում 10 տարի անց։ Ես ինձ տեսնում եմ 4 երեխայի մասին հոգ տանելիս, որոնք այդ ժամանակ մեծ կլինեն։ Ես չեմ կարող պատկերացնել, որ կրկին երեխաներ կունենամ»,-նշել է Ջորջինան։

Հիշեցնենք, որ այժմ Ջորջինան և Ռոնալդուն 4 երեխա ունեն, որոնցից 3-ին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ 2017-ի փետրվարին Ռոդրիգեսը լույս աշխարհ է բերել իրենց առաջին ընդհանուր երեխային՝ աղջնակին, որին Ալանա Մարտինա են անվանել։

Անցյալ տարվա փետրվարին Ռոնալդուն հայտարարել է, որ ցանկանում է 7 երեխա ունենալ և այդքան էլ «Ոսկե գնդակ» նվաճել։









































