Այս կառավարության բազմադեմ հայտարարությունները իմ տրամադրությունը չեն փոխում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:
«Հրավառային խոստումները պետք է տեսնենք ինչ են տալիս մեզ: ԱՎԾ-ն կորցրեց իր դեմքը՝ վերածվելով քաղաքական թվանկարչության արհեստանոցի: Վիճակագրությունը վերածվել է թիվ արտադրող ընկերության»,-նկատեց տնտեսագետը:
Արիստակեսյանը գնաճի զսպումը համարում է քաղաքական նպատակներով․ «Կառավարությունը ժողովրդի ցասումը զսպելու համար օգտագործեց որոշակի լծակներ»:











































