Wednesday, 24 06 2026
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին

Մեզ ստիպել են ապրել մուսուլմանի պես, իսկ ես ուզում եմ հպարտանալ, որ հայ եմ. համշենահայ

Համշենահայ Հ. Ք. -ն (նրա անունն ամբողջապես չենք հրապարակում՝ անվտանգության նկատառումներով) մասնագիտությամբ ինժեներ է: Նա տարվա կեսն անցկացնում է Հոպայում, կեսը՝ Սանկտ Պետերբուրգում:

– Կպատմե՞ք Ձեր մասին, և ընդհանրապես՝ ինչպե՞ս են Թուրքիայում ապրում հայերը:

– Ծնվել եմ Հոպայում՝ Սև ծովի մոտ՝ Վրաստանի սահմանին, կարելի է ասել՝ Բաթումի մոտ: Ծնվել եմ այնտեղ, սովորել այնտեղ: Դա նույն Համշենն է, ես համշենցի եմ: Տեղի ժողովուրդը մուսուլմանական է համարվում, մեր ազգակիցներն այնտեղ նախկինում վախենում էին իհարկե խոստովանել, բայց բոլորն էլ գիտեն՝ մենք թուրք չենք, հայ ենք: Ինքս էլ համարում եմ, որ ես իսկական հայ եմ: Ճիշտ է, նախկինում մեր պապերը վախեցել են, այդ պատճառով մեզ թուրքական անուններ են տվել: Այդպես ապրել ենք, թուրքական դպրոց գնացել: Մեզ դաստիարակել են իբրև թուրք: Հիմա ազգային պատկանելության առումով խնդիրներ չկան. չեն ասում՝ հայեր չկան այնտեղ, բոլորն էլ գիտեն, որ հայեր կան, և նրանք մինչ օրս ապրում են այդտեղ: Իհարկե, շատերն էլ ասիմիլյացիայի են ենթարկվել: Կինս ազգությամբ ռուս է: Ես Ստամբուլում էի աշխատում: Երբ Ռուսաստանում աշխատանքի հնարավորություն ունեցա, մեկնեցի այնտեղ, հենց այդպես էլ ծանոթացա կնոջս հետ: Մենք միասին ապրում ենք շուրջ 13 տարի, աղջիկ ունենք՝ 9 տարեկան, Սոնյա է անունը: Մեր ընտանիքում շատ լավ հարաբերություններ են: Ես շատ եմ ուզում լինել Հայաստանում, Երևանում: Տա Աստված, դա հաջողվի, որովհետև ես դա անչափ շատ եմ ուզում, ուզում եմ լինել այդտեղ, տեսնել՝ ինչպես եք ապրում դուք:

– Երբևէ չե՞ք եղել Հայաստանում:

– Ոչ, ցավոք սրտի, ոչ մի անգամ չեմ եղել: Ուզում եմ ժամանել, բայց վախենում եմ, չգիտեմ՝ ինչպես գամ: Շատ եմ ուզում տեսնել՝ իմ ժողովուրդը, իմ իսկական ժողովուրդն ինչպե՞ս է ապրում, որտե՞ղ, ինչո՞վ է զբաղվում: Ուզում եմ, անկեղծ, շատ եմ ուզում: Երազում եմ Հայաստանի քաղաքացի դառնալ, որ ուր էլ լինեմ, հպարտությամբ ցույց տամ՝ ես հայ եմ:

– Ի՞նչ եք լսել Հայաստանի մասին, ի՞նչն եք ուզում առաջին հերթին այստեղ տեսնել:

– Ուղղակի ուզում եմ տեսնել իմ ժողովրդին, գրկել, նրա ջերմությունը զգալ, լինել թանգարաններում, ծանոթանալ պատմությանը՝ ինչ է եղել, ինչպես է եղել: Ամենքը մի բան են պատմում, իսկ ես ուզում եմ իրականությունը լսել: Մեզ ստիպել են ապրել մուսուլմանի, թուրքի պես: Իհարկե, մենք ապրում ենք այնպես, ինչպես ցանկանում ենք: Հիմա արդեն վիճակը նորմալ է, դուք հանգիստ կարող եք ժամանել Թուրքիա, զբոսնել, վտանգավոր ոչինչ չկա:

– Ձեր ազգային պատկանելության համար Թուրքիայում խնդիրներ չե՞ք ունեցել:

– Ոչ: Պարզապես չենք ասել, որ հայ ենք, դրա համար էլ չենք ունեցել (ծիծաղում է – թղթ.):

– Իսկ եթե ասեի՞ք…

– Դե, կան ազգայնականներ, որոնց հետ խնդիրներ լինում են: Եթե բարձրաձայն հայտարարես՝ հայ եմ, գուցե և լինեն: Նման խնդիրներ գուցե ամեն տեղ լինեն: Հայեր կան, ովքեր արդեն իրենք էլ չեն ցանկանում խոստովանել, որ հայ են: Նրանք իրենց իսկական թուրք են համարում: Դա, իհարկե, վիրավորական է, ընդ որում՝ այդպիսիք կան թե՛ երիտասարդների, թե՛ ավելի հասուն մարդկանց մեջ: Պետությունը լուրջ աշխատանք է տարել, որ նրանք մոռանան անցյալը: Նման մարդիկ ամենուր և միշտ եղել են երևի:

– Ինչո՞վ է զբաղվում հայ երիտասարդությունն այնտեղ:

– Ժամանցի միջոցները հայ և թուրք երիտասարդների համար տարբեր չեն: Ընդհանրապես, պետական գործերով են զբաղվում, սովորում են, սպորտով զբաղվում, իսկ մեզ մոտ՝ Սև ծովի շրջակայքում, թեյ են հավաքում, ինչպես նաև անասնաբուծությամբ են զբաղվում: Ժողովուրդը, սակայն, լավ է սովորում, մեծ մասն ուսուցիչներ են, ինժեներներ:

– Խառնամուսնությունները հայերի շրջանում շա՞տ են:

– Դա, իհարկե, միշտ է եղել, նախկինում էր դա խնդիր, հիմա արդեն սիրելով են ամուսնանում: Իմ քույրն ազգությամբ թուրքի հետ է ամուսնացած, ընկերս՝ նույնպես: Կարևորը սերն է:

– Թուրքերն է՞լ են նորմալ վերաբերվում դրան:

– Իհարկե, առաջ էր այդպես, հիմա խնդիր չկա: Ստամբուլի հայերը իսկական հայեր են՝ իրենց ապրելակերպով, ունեն իրենց եկեղեցին, դպրոցը, կեցցեն իրենք: Հրանտ Դինքն ինչպե՞ս էր, հենց իր պես: Իսկ մենք, օրինակ, հայերեն գրում ենք, բայց լատինական տառերով:

– Ե՞րբ ինքներդ ձեզ համար բացահայտեցիք, որ հայ եք:

– Իմ պապն ինձ մի օր կանչեց… Երբ մենք փոքր էինք, մեզ ասում էին՝ չասեք, որ դուք հայ եք, ասեք, որ թուրք եք: Տասնհինգ տարի առաջ, պապս ութսունն անց էր արդեն, կանչեց, ասաց՝ զավակս, մենք միշտ վախեցել ենք քեզ ճշմարտությունն ասել, բայց դու պիտի իմանաս՝ մենք իսկական հայեր ենք… Ես չգիտեի այդ մասին, առաջին անգամ էի լսում, և խիստ զարմացա: Հիմա արդեն գիտեմ, որ ես հայ եմ, ինձ շրջապատող անձինք էլ գիտեն, թեև լռում են այդ մասին:

– Թուրքիայում շա՞տ են մահմեդականացած հայերը:

– Կարծում եմ՝ շատ չեն, ընդհանուր առմամբ՝ 100-150 հազար, 200 հազարի չի հասնում:

– Իսկ ընդհանրապես Թուրքիայում այսօր քանի՞ հայ է բնակվում:

– Ընդհանուր հաշվով՝ երևի թե կես միլիոն պիտի որ լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում