Դոլտոն քաղաքից՝ @sophiemonkkxx անունով օգտատերը համացանցում պատմել է առցանց խանութից իր անհաջող ձեռքբերման մասին։ Հրապարակումը նա արել է Twitter-ի իր էջում։
Սոֆի անունով աղջիկը մի քանի նկար է հրապարակել, որտեղ երևում է պատվիրված տաբատը։ Առաջին նկարում երևում է, թե ինչ տեսք է այն ունեցել PrettyLittleThing կայքում, իսկ մյուս երկուսում՝ ինչ տեսք ունի այն իրականում։

Դատելով հրապարակված նկարներից՝ 20 ֆունտ սթերլինգ արժողությամբ տաբատը շատ ավելի մեծ է, քան պետք է լիներ։ Աղջիկը դրա մեջ լող է տալիս և կարծես ծաղրածու լինի։
Սոֆիի բաժանորդները ծիծաղել են նրա անհաջողության վրա և տարածել են թվիթը։ Մի քանի օրում նկարով 15 հազար անգամ կիսվել են, հրապարակումը 56 հազար լայք է ստացել։

Մեկնաբանություններում տաբատը «տիեզերական» են անվանել, ինչպես նաև աղջկան խորհուրդ են տվել «պարզապես բարձրակրունկ հագնել»։
Վերջ ի վերջո Սոֆիի հետ կապվել են խանութի ներկայացուցիչները։ Նրանք ներողություն են խնդրել սխալի համար և առաջարկել են խնդիրը անձնական նամակագրությամբ լուծել։










































