Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ

Պատվաստումներից հրաժարումների հետևանքով Հայաստանում ավելացել են կարմրուկի դեպքերը

Թիրախային խմբերում այս տարի առնվազն երկու տոկոսով պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել: Արդյունքում ավելացել են կապույտ հազի դեպքերը: M արտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց՝ հիվանդների 80 տոկոսը չպատվաստվածներն են, մնացածը՝ թերի պատվաստվածները:

«Այս տարի կապույտ հազի գրեթե 7.5 անգամ աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ: Նախորդ տարի այս ժամանակում ունեցել ենք կապույտ հազի ընդամենը 4 հաստատված դեպք, այս տարի արդեն՝ 30: Հիվանդների 80 տոկոսը չպատվաստվածներ են, մնացածը՝ թերի պատվաստվածները: Նրանց 60 տոկոսը մինչև 1 տարեկան երեխաներն են՝ կապույտ հազի համար ամենախոցելի խումբը: Այս տարիքային խմբում հիվանդությունն ուղեկցվում է բարդություններով, իսկ եթե իմունային համակարգը լավ չի գործում, կարող են լինել վատթարագույն ելքեր»,-ասաց Սահակյանը:

Խոսելով վերջին շրջանում կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան դեպքի մասին՝ Սահակյանը նշեց՝ երեխան պատվաստման տարիքի չի եղել, սակայն վարակվել էր 2 տարեկան 8 ամսական քրոջից, ով ևս պատվաստված չի եղել:

Մինչ 1 տարեկան երեխաների համար հիվանդության բարդություններ կարող են լինել թոքաբորբը, տրախիբրոնխիտը և այլն:

Կապույտ հազի նախանշաններից են հազը, ջերմության բարձրացումը, քթահոսությունը: Ժամանակի ընթացքում հազը դառնում է երկարատև, նոպայաձև, առաջանում է խեղդվելու զգացողություն: Սահակյանը խիստ կարևորեց հատկապես մինչ 1 տարեկան երեխաներին անպայման հիվանդանոցային պայմաններում բուժելը: Պահանջվում է երկարատև հակամանրէային բուժում: Անհարժեշտ է հետևել նաև սննդակարգի, օգտագործել չգրգռող ուտելիքներ:

«Կանխարգելումը միայն պատվաստումն է: Թերի պատվաստումը ևս համաճարակաբանության տեսակետից բացասական ազդեցություն է ունենում»,-նշեց Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում