ԱՄՆ հարավում ուժեղ փոթորկի հետևանքով զոհվել է 8 մարդ:
Փոթորիկն անցել է Կալիֆոռնիա, Նևադա , Արիզոնա և Նյու Մեխիկո նահանգներով: Օդերևութաբանները կանխատեսում են եղանակի վատացում, քամու ուժգնացում և ջերմաստիճանի անկում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАSS-ը:
Նևադայի և Արիզոնայի ճանապարհային ոստիկանությունը հայտնում է հարյուրավոր ավտովթարների մասին, որոնց պատճառը սառած ու ձյունածածկ փողոցներն են: Չորս նահանգների իշխանությունները խնդրում են բնակիչներին դուրս չգալ տնից՝ մինչև եղանակը վերականգնվի:
Փոթորկի զոհ են դարձել Կալիֆոռնիայի 3 բնակիչ, 1 մարդ զոհվել է Նևադայում, 1-ն էլ՝ Նյու Մեխիկոյում: Նրանց մահվան պատճառը ավտովթարներն են ու ծառերի անկումը:









































