ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ եթե ՔՊ-ն, «Հանուն Հայաստան պետության» ճակատը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը չմիավորվեն, ապա պայքարում հաջողության հասնելու շանսը կկորցնեն։
«Եթե «ձուկը, խեցգետինը, կարապը» տարբերակով ամեն մեկը ձգի իր կողմը՝ իր ձևով, միանշանակ, ձախողման են ենթակա բոլոր տեսակի շարժումները»,- ընդգծեց նա։
Գագիկ Սարուխանյանը կարևոր է համարում նաև նպատակների հստակեցումը, ըստ նրա՝ միայն անձի դեմ պայքարելը ճիշտ չէ, պետք է շարժման հիմնական դրույթ դարձնել նաև նոր Սահմանադրության հարցը, որպեսզի նույն համակարգը չմնա։
«Ես հարց եմ տալիս՝ ի՞նչ եք անելու այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վերջին պահին ասի, որ չի գնում վարչապետ, Կարեն Կարապետյանն է մնում, այսինքն՝ նույն համակարգը մնում է, դուք գնո՞ւմ եք տներդ»,- ընդգծեց նա։
Ազատամարտիկի խոսքերով՝ ՀՀ 3 նախագահներն էլ հրահանգ կատարողներ են։
«Եթե մարդիկ բրդում են մենակ «Մերժիր Սերժին», լավ, մերժեցինք Սերժին։ Դա կայսրության, բռնատիրության ներքո եղած մեկը մեկի փորթափություն է։ Լավ, Սերժիկը չլինի, թող Սաշիկը, կամ Պողոսիկը գա։ Մինչև մեր քաղաքացուն չդարձնենք քաղաքացի, որ ինքն իմանա՝ իրավունքի համար է գալիս, ոչ թե անձի փոփոխության, չի լինի։ Էհ, ինչո՞վ ես համոզված, որ հաջորդը դրանից վատը չի»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։







































