Չինաստանում աշխատանքից ազատել են դպրոցի ուսուցչին, ով ստիպում էր երեխաներին վատ վարքի համար խփել իրար։
Այն բանից հետո, երբ երաժշտության ուսուցչի գործողությունների մասին հայտնի է դարձել դպրոցի ղեկավարությանը, նրան հեռացրել են՝ առանց աշխատավարձը վճարելու և անձնական գործում մեկնաբանություն թողնելով։ Մանկավարժին նաև ստիպել են ներողություն խնդրել աշակերտներից։
Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև 2016 թվականին։ Այն ժամանակ չինական համալսարաններից մեկի պրոֆեսորին խայտառակելով հեռացրել էին աշխատանքից այն բանի համար, որ նա ստիպում էր ուսանողներին ծեծել ուշացած ընկերներին։






































