Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում կայացած մոսկովյան դերբիի շրջանակներում ԲԿՄԱ-ի երկրպագուները վիրավորական պաստառ են բացել տրիբունայում` ուղղված «Սպարտակ»-ի հայ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին ու Արազ Օզբիլիսին:
Վիրավորանքը եղել է «քաղաքական հողի վրա»: Championat.com-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի կարգապահական կոմիտեն պատրաստվում է միջոցներ ձեռնարկել:









































