Monday, 29 06 2026
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն

Իշխանության ակամա առաջարկը հանրությանը. նոր խողովակ

Երևանում մեկնարկել է «ԱրմՀայԹեք-2018» ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, և որում ներկայացվում է ըստ էության հայկական ռազմարդյունաբերության հեռանկարը: Ինչպիսին է այդ հեռանկարը՝ դեռևս բավական անորոշ է, այն իմաստով, որ շատ բան կախված է Հայաստանի կառավարման արդյունավետությունից:

Առայժմ իրավիճակը հիմնականում հռետորաբանության մակարդակում է, թեև անշուշտ սա այն ոլորտն է, որտեղ խոսքը միշտ էլ ավելի տեսանելի կլինի, իսկ գործի զգալի մասը պետք է մնա փակ: Այդուհանդերձ, առանցքային ցուցիչը թերևս կլինի այն, թե հայկական տնտեսության մեջ ինչպիսի տեսակարար կշիռ է ձեռք բերելու ռազմարդյունաբերությունը, որքան աշխատատեղ է ապահովվելու այդ ոլորտի զարգացման շնորհիվ, ինչպիսի կլաստերներ են ձևավորվելու: Ըստ այդմ հնարավոր կլինի լիարժեք գնահատել, թե ինչպիսի դինամիկայով է զարգանում ռազմարդյունաբերությունը:

Առայժմ պետք է դրական գնահատել նպատակադրումը, որ անում է իշխանությունը՝ ռազմարդյունաբերության զարգացման շնորհիվ բանակը հանրության և պետության համար ծախսային բեռից վերածել տնտեսության լոկոմոտիվի: Մնում է վերածել, իսկ այստեղ անշուշտ խնդիրները թե՛ կառավարման արդյունավետության դաշտում են, թե՛ նաև միջազգային քաղաքականության, քանի որ հայկական ռազմարդյունաբերությունը, այսպես ասած, ինքն իրենով գործնականում անկարող կլինի ճեղքել միջազգային ռազմարդյունաբերական ցանցը և դառնալ մասնակից. դա հնարավոր է անել խոշոր գործընկերային նախագծերի միջոցով: Իսկ առանց դրա՝ զուտ ներքին սպառման համար ռազմարդյունաբերության զարգացումը չի կարող ունենալ հեռանկար:

Անշուշտ, այդ ամենն իշխանությունը գիտակցում է, խնդիրը այն է, թե որքան են լինելու իրավիճակն առաջ մղելու կամքն ու կարողունակությունը, քանի որ այստեղ պահանջվելու է թե՛ հմուտ մենեջմենթ, թե՛ նաև բազմաշնորհ դիվանագիտություն: Բայց պահանջվելու է նաև ներքին համակարգային տրանսֆորմացիա, տնտեսության վերակազմակերպում՝ այն իմաստով, որ ռազմարդյունաբերությունը պահանջում է բոլորովին այլ բնույթի տնտեսական հարաբերություններ ու կառուցվածք, քան այն, ինչ այժմ կա Հայաստանում: Իսկ այստեղ լինելու է նաև ներքին մեծ դիմադրություն, քանի որ սա այն տեղն է, որտեղ հայկական օլիգարխիան թերևս անկարող կլինի, այսպես ասած, իրենով փոխարինել միջազգային խոշոր խաղացողներին, խոշոր բրենդներին, որովհետև հարցն առևտրի և ծառայությունների ոլորտին չի առնչվում, այլ տեխնոլոգիական խոշոր ցիկլերի, որտեղ հայկական օլիգարխիան անգամ փոքր և փակ հայկական տարածությունում չի կարող մրցունակ լինել հեղինակավոր միջազգային բրենդների համեմատ:

Ըստ այդմ՝ ռազմարդյունաբերության զարգացման ներուժն իր մեջ պարունակում է ոչ միայն զուտ տնտեսական և ռազմատեխնիկական էֆեկտի հեռանկար, այլ նաև ներքին վերափոխումների՝ ընդհուպ դե ֆակտո իշխանության և իշխող համակարգի փոփոխություն, քանի որ տնտեսության մեջ տեսակարար կշռի փոփոխությունը ուղեկցվելու է նաև այդ կշիռը կրող կազմի փոփոխությամբ, կամ այլ կերպ ասած՝ նոր տնտեսաքաղաքական էլիտայի ձևավորման:

Կստացվի՞, կլինի՞ քաղաքական կամք: Սա գործնականում քաղաքական անուղղակի պայքարի մի հարթություն է, և հանրությունն էլ թերևս չպետք է մնա կողմնակի դիտորդի դերում՝ օգտագործելով առաջարկվող խողովակը, որ մարտահրավերների և իրադարձությունների բերումով ստիպված է ձևավորել իշխանությունը և թերևս հակված է լինելու այդ ուղղությամբ գնալ փոխզիջումների, դժվար, սակայն հնարավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում