Playboy-ը լքել է Facebook-ը՝ տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալից հետո։ Այս մասին հաղորդում է The Verge-ն։
Playboy Enterprises մեդիահոլդինգը հայտարարել է, որ միանում է #DeleteFacebook արշավին և հեռանում է սոցկայքից։
Սակայն Playboy-ը շարունակում է Instagram օգտագործել, որը ևս պատկանում է Մարկ Ցուկերբերգի կորպորացիային։
Ավելի վաղ Tesla-ն և SpaceX-ը ևս հայտարարել են սոցկայքից իրենց օգտահաշիվը ջնջելու մասին։







































