Չորեքշաբթի երեկոյան Եգիպտոսում ավարտվել են եռօրյա նախագհահական ընտրությունները։ Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերը պաշտոնապես փակվել են տեղի ժամանակով՝ 22։00-ին, սակայն փաստացի նրանք շարունակում են աշխատել «մինչև վերջին ընտրողը»։
Քվեարկությունը շարունակվել է երեք օր, ժամը՝ 09։00-21։00-ն։ Բացի այդ, վերջին օրը ընտրական հանձնաոժղովը ստիպված է եղել ևս մեկ ժամով երկարաձգել աշխատանքը։
Եգիպտոսի նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գորոծղ նախագահ Աբդել ֆաթահ աս-Սիսին և «Էլ Գադ» կուսակցության առաջնորդ Մուսա Մուստաֆա Մուսան։







































