ԵՄ-ն քննադատում է Անկարային սիրիական Աֆրինի օկուպացման և քաղաքացիների ձերբակալման համար, իսկ Թուրքիայի նախագահը մեղադրել է Բրյուսելին «երկակի ստանդարտների» քաղաքականության մեջ: Բրյուսելը և Անկարան չկարողացան դիրքերի մերձեցման հանգել ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ, որը ավարտվեց մարտի 26-ին: Այդ մասին բանակցությունների արդյունքների ամփոփման շրջանակներում հայտարարել է Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը. հայտնում է Deutsche Welle-ը:
«Եթե դուք ինձ հարցնում եք՝ արդյոք մենք համաձայնության ենք եկել և լուծումներ գտել, ապա իմ պատասխանն է՝ ոչ» ,- նշել է նա:
Նրա խոսքերով ԵԽ-ն նախկինի պես մտահոգ է Անկարայի կողմից իրավունքի գերակայության սկզբունքների խախտման պատճառով:
«Կարող եմ ասել, որ մենք հայտնել ենք մեր մտահոգությունները: Դա երկար ցուցակ էր»,- ընդգծել է Տուսկը:
Վառնայում կայացած հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեձ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ընդգծել է ԵՄ լիարժեք անդամ դառնալու Անկարայի ձգտումը:









































