ՀՀ վարչապետի թեկնածության հարցի արծարծումը կեղծ քաղաքական օրակարգ է, այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը:
«Սահմանադրական բարեփոխումների ջատագովը լինելով` ՀՅԴ-ն երբեք քաղաքական զարգացումները անձերով չի պայմանավորել, մեզ համար կարևոր են համակարգային փոփոխությունները», – նշեց նա:
Արսեն Համբարձումյանն ընդգծեց, թե Հայաստանում իշխանության հարցը լուծվել է նախորդ տարվա ընտրություններով:









































