Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ: Նա նշել է, որ ադրբեջանցիները առանձնապես չեն աջակցել իրեն այլ երկրպագել են իտալացուն և հային:
Խոսքը հաղթողի կոչումը նվաճած ԱՄՆ-ի ներկայացուցիչ ազգությամբ իտալացի Ֆաբիանո Կարուանայի և հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասին է:
«Չեմ ցանկանում դժգոհել: Ուղղակի լսեք: Ժամանակը քիչ էր, բայց ես հետևում էի Ձեզ: Ես ադրբեջանցի եմ, բայց իմ հայրենակիցների կողմից ավելի շատ աջակցություն տեսա հայի և իտալացու նկատմամբ: Ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ Դուք կաք: Չկարողացա ուրախացնել Ձեզ հաղթանակով, բայց կարևորագույն այս մրցաշարում ես ամենևին վերջինը չէի:
Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք մինրև վերջ հավատում էին ինձ: Ես ստացել են Ձեր նամակները, բայց ժամանակի սղության պատճառով չեմ պատասխանել դրանց: Ցանկանում եմ հաջողություն և ամենայն բարիք»,- հայտարարել է Մամեդյարովը: