Վենեսուելայում երեք մարդ է ձերբակալվել Ուգո Չավեսի արձանը պղծելու համար՝ նրա հայրենի Սաբանետա քաղաքում։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Foro Penal կազմակերպությունը։
Չավեսի 6 մետր ձգվող արձանը պատրաստվել է «Ռոսնավթ» ընկերության կողմից։ Ռուսաստանն այն Վենեսուելային է նվիրել 2106-ի հոկտեմբերին։ Անցյալ շաբաթ նրա ուղղությամբ քարեր են նետվել, իսկ հուշարձանի հիմքի մոտ անվադողեր վառվել։

«Համար 6 դատարանը ազատազրկում է սահմանել Խիլբերտո Տելեսի, Քրիստոֆեր Լոպեսի և Ասիել Խիմենեսի համար, որոնց SEBIN հետախուզական ծառայությունը Սաբանետայում է ձերբակալել»,-ասվում է հաղորդագրությունում։









































