ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում Ջոնաս բնական գազի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ աշխատակից, որոցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է՝ հաղորդում է Associated Press-ը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տեղի ունեցածի պատճառը հայտնի չէ, սակայն պայթյունի պահին հանքավայրում կատարվել են զոդման աշխատանքներ:
Ջոնաս հանքավայրը գտնվում է Փայնդեյլ քաղաքից 55 կմ հարավ: Այն ԱՄՆ-ի մեծությամբ յոթերորդ բնական գազի հանքավայրն է:









































