Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Կարևոր էր, որ Արարատ լեռը տեսա հենց Հայաստանից. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պատվին կազմակերպվել է ընդունելություն

Պաշտոնական այցով մարտի 27-ին իր պատվիրակության հետ Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի պատվին կազմակերպվել էր ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Լյուքսեմբուրգի նորանշանակ պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ներկայացուցիչները, դեսպաններ և այլք:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ այս այցը կարեւոր է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների օրակարգը առաջ տանելու, համագործակցությունն ամրապնդելու համար: «Ի դեմս Լյուքսեմբուրգի՝ Հայաստանն ունի հետեւողական, սկզբունքային եւ վստահելի գործընկեր ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Կարող եք այսուհետ եւս վստահ լինել, որ Հայաստանի վերաբերմունքը խորապես փոխադարձ է: Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, եւ այն լիովին օգտագործելը պետք է լինի մեր օրակարգային առաջին հարցերից: Պատվո հյուպատոսի գրասենյակի բացումն առաջին կարեւոր քայլն էր: Մեր կողմից կարվի առավելագույնը երկու երկրների միջեւ համակողմանի, փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու, զարգացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ»,-ասաց նա:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը շեշտեց, որ այս օրը դեռ երկար կմնա իր հիշողության մեջ:

«Տարին շատ կարեւոր է Հայաստանի համար: Մի շարք հոբելյանական իրադարձությունների տարի է այն: Ուրախ եմ, որ Մադագասկարում բազմաթիվ քննարկումներից հետո Հայաստանը ընտրվեց որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալող երկիր: Սա շատ կարեւոր իրադարձություն է լինելու:

Ուզում եմ նաեւ ասել, որ այսօր ես հնարավորոություն ունեցա տեսնել Արարատ լեռը. գիտեմ, որ սա հենց այն լեռն է, որի վրա Նոյ նահապետը իջավ ջրհեղեղի համար, եւ շատ ուրախ եմ, որ հենց Հայաստանից տեսա այդ լեռը: Կցանկանայի խոսել նաեւ Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության մասին: Ասեմ, որ ինչ-որ պահի մտավախություն ունեի՝ հաշվի առնելով ԵՄ և Ուկրաինայի միջեւ դժվարությունները, սակայն անցյալ տարի ստորագրվեց այդ համաձայնագիրը, և ես կարծում եմ, որ այն նոր ուղի է բացում Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, իրավական պետության առումով: Կարծում եմ՝ Հայաստանի համար ամեն ինչ լավ է լինելու»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում