Ինդոնեզիայում մեկ տարի սոված մնացած ցանցավոր պիթոնը կուլ է տվել 30 կգ կշռող եղջերուի: Միջադեպը պատկերող տեսանյութը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 3 միլիոն դիտում է գրանցել:
Կենդանին իր չափերով մի քանի անգամ գերազանցել է օձին: Նման չափերի որսը օձը կարող է մարսել մեկ շաբաթում, որից հետո կարող է սոված մնալ ևս մեկ տարի:







































