Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հայաստանում կխստացվեն գազալցակայաններում անվտանգության պահանջներն ու տուգանքները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հանդես է եկել Ավտոգազալցման ճանապարհային կայանների (ԱԳԼՃԿ) կարգավորման օրենսդրական նախաձեռնությամբ, որով կխստացվեն անվտանգության պահանջները: Լրագրողների հետ հանդիպմանը տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը նշեց, որ օրենքի նախագիծը բավականին լուրջ փոփոխություններ կմտցնի ոլորտում: «Օրենսդրական փոփոխությունների արդյունքում մեքենան լիցքավորող անձը հատուկ համակարգի միջոցով կկարողանա ստուգել` արդյոք այն անցել է տեխզննում, թե ոչ և առկա է դրանում տեղադրված գազի բալոնի փորձարկումը փաստող վկայականը: Մեքենան չի կարող լիցքավորվել, եթե բացակայում է վկայականը, որ բալոնը փորձարկված է: Բացի այդ` լուծվում է նաև գազի ճնշման խնդիրը:

Տեսչական մարմնում առցանց եղանակով երևալու է, թե ճնշումը 200-ից բարձր է, թե ոչ: Եթե ճնշումը մեկ րոպեից ավել լինի 200 մթնոլորտից բարձր, տեսչական մարմինն անմիջապես կարձագանքի»,- հայտնեց Լևոն Խալիկյանը:

Նա նշեց, որ Հայաստանի բոլոր մարզերում իրականացված ստուգումները ցույց են տվել խախտումներ ստուգված 100 տոկոս ԱԳԼՃԿ-ներում: «Ճնշումը տեխնիկական կանոնակարգի համապատասխան պետք է լինի 196 մեգապասկալ, մենք ամեն տեղ հանդիպել ենք, որ ճնշումը 210, 260, 250 է: Սա բավականին լուրջ խախտում է»,-հավելեց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան, թե ինչու են «ԱԳԼՃԿ-ները բարձր ճնշում ցույց տալիս», Խալիկյանը նշեց, որ դրանով իբրև թե ցանկանում եմ ցույց տալ, որ լավ լիցքավորում են իրականացնում, սակայն, դա ամենևին էլ կապ չունի գազի կշռի հետ: «Բարձր ճնշումը բացարձակ կապ չունի՝ գազը շատ կկշռի, թե քիչ: Մեկ կիլոգրամանոց գազով լցված բալոնը, եթե տաքացնենք կամ սառնարան դնենք, սառեցնեք, միևնույն է մեկ կիլոգրամ է կշռելու: Այսինքն` կարևոր չի, թե ճնշումը որքան բարձր է»,-ասաց Լևոն Խալիկյանը:

Պաշտոնյան նկատեց, որ օրենքի նախագծում վերանայել են նաև տուգանքների չափը, եթե ներկայում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով է տուգանքը, ապա իրենք առաջարկել են այն դարձնել հազարապատիկ: Խալիկյանը շեշտադրեց, որ տուգանքը կկիրառվի միայն տնտեսվարողների նկատմամբ (ոչ վարորդների), որոնք կկատարեն չթույլատրված լիցքավորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում