Սերբիան 2014 թվականին չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որը կանցկացվի Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով Radio Television of Serbia (RTS) ազգային հեռուստառադիոհեռարձակող կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշմանը:
Երկրի մասնակցությունը մրցույթին դադարեցվել է ֆինանսական պատճառներով. մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ դրամական միջոցների ծավալը չափազանց մեծ է:
Որպես անկախ պետություն՝ Սերբիան մրցույթին մասնակցում է 2007 թվականից՝ եզրափակչում ցուցաբերելով մի քանի լավ արդյունքներ: 2007-ին Ֆինլանդիայում անցկացված մրցույթի հաղթող էր դարձել սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչը՝ «Աղոթք» երգով:





































