Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են

Փոխնախարարը ներկայացնում է Հայաստանում ՏՏ ոլորտի ձեռքբերումները. 29,6 տոկոսով աճ, 15 հազար նոր աշխատատեղ

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2017 թվականին 29.6 տոկոսով աճ է գրանցվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը նշեց, որ նախորդ տարի ստեղծվել է 281 ընկերություն, որոնք օգտվում են հարկային արտոնություններից:

«Խոսելով ոլորտի առավելություններից` պետք է առանձնացնեմ աշխատատեղերի ստեղծումը, ինչը մեր երկրի համար կարևոր խնդիր է: 2017 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծվել է 15 հազար նոր աշխատատեղ: Վստահ եմ, որ աշխատատեղերի թիվն ավելանալու է: Քանի որ ավելանում է միջազգային համագործակցությունը, տարբեր ընկերությունների կողմից նոր պատվերների իրականացումը: 2018 թվականի համար կոնկրետ թվեր կդժվարանամ ասել, բայց վստահ եմ, որ 2017-ի ցուցանիշը կպահպանվի, 10 տոկոս էլ ավելին կլինի»,-ասաց Ամալյա Եղոյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն ոլորտն է, որտեղ թափուր աշխատատեղերն ավելի մեծ թիվ են կազմում, քան առաջարկվող մասնագետների քանակը: Յուրաքանչյուր տարի գրանցվում է 2 հազար թափուր աշխատատեղ, որոնք չեն լրացվում:

«Խոսելով աշխատատեղերից` պետք է անդրադառնանք նաև տեխնոլոգիական կրթության կարևորությանը: Պետք է ունենանք կրթություն, որտեղ ուսումնական ծրագրերը, դասախոսների աշխատանքը, ուսանողների ներգրավվածությունը հիմնված կլինեն բիզնեսի կարիքների վրա: Իրոք, խնդիրն առկա է: Նախատեսում ենք ստեղծել աշխատանքային խումբ, որ նախարարության անունից ծրագիր կազմենք և առաջարկություններ ներկայացնենք կադրերի բացը լրացնելու համար»,-ասաց նա:

Ամալյա Եղոյանը տեղեկացրեց, որ իրականացնելու են հետազոտություն, հստակեցնելու թափուր աշխատատեղերի թիվն ու ուղղությունները: Նա նկատեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն անընդհատ զարգացող է, և 6 ամիս առաջ եղած թափուր աշխատատեղն այսօր կարող է պահանջված չլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում