Երեկ Երևանի «Հեքիաթ» մանկապարտեզի «Ծաղիկ» խմբի հայկական հանդեսի ժամանակ բավականին հետաքրքիր իրավիճակ առաջացավ. հանդեսի կեսին մեկ էլ երեխաներից մեկը լուրջ դեմքով կանգնել ու ռուսերեն, թե` «զդրաստվույտե րեբյատա, յա վաշա ուչիտելնիցա»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեխաները ոգևորված ոտքի են կանգնել, ողջունել նրան ու ցուցադրել ռուսերենի իրենց իմացությունը:
«Հա, էլի` Մաքսային միություն ենք գնում, բայց էսքան շո՞ւտ»,- հիասթափված ասել են հանդեսին մասնակցող հայրիկներից մեկը: Մյուս ծնողները գլուխները տմբտմբացրին: Քիչ հետո, երբ նույն երեխան ոտքի կանգնեց ու հիմա էլ անգլերեն` «չիլդրըն, այ եմ ը յոր թիչըր…», և երեխաներն սկսեցին անգլերենով ճստվստալ, դիլխոր հայրիկը, թե` «Չէ, աչքիս ոնց որ մի քիչ էլ Եվրոպա ենք գնում»:










































