Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կազմակերպած հանդիպմանն էր:
Լրագրողներից մեկը Փաշինյանին հարց ուղղեց, որին Փաշինյանն, ըստ էության, խուսափեց պատասխանել: Մենք հետաքրքրվեցինք Փաշինյանից, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի օրերս արած հայտարարությանը. «Նիկոլ Փաշինյանը, որ ասում է`«սահմանադրական ճանապարհով, խաղաղ ճանապարհով», դա կեղծ և արհեստական օրակարգ է, որով մարդկանց թյուրիմացության մեջ է գցում: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր խմբակցության անդամներին չի կարողանում համոզել իր պայքարի ճշմարտացիության մեջ. ինչի՞ մասին է խոսքը»:
Փաշինյանը հակադարձեց. «Էդուարդ Շարմազանովը այդ երբվանի՞ց է սկսել ինձ հետ «դու»-ով խոսել: Այստեղ են ասել՝ աշխարհ կանգնի՝ իջնող կա»:









































