Արևելյան Եվրոպայի որոշ վայրերում զարմանահրաշ տեսարանի կարելի է հանդիպել՝ աղյուսանարնջագույն ձյուն, ինչի հետևանքով տեղանքի մակերեսը հիշեցնում է Մարս մոլորակը: Նման տեսարանի կարելի է հանդիպել Վրաստանի Գոդերձի հանգստավայրում, ինչպես նաև Ռումինիայում, Մոլդովայում և Բուլղարիայում, Ուկրաինայում:

Ուկրաինայի օդերևութաբանական կենտրոնի հաղորդմամբ՝ ձյան դեղնավուն գույնի պատճառը Աֆրիկայից ներթափանցած փոշեխառն ամպերն են, այլ խսքով՝ Սահարայի ավազախառն ամպերը:












































