ԱԺ-ում այսօր՝ մարտի 26-ին, անցկացվում են խորհրդարանական լսումներ դեղատոմսերի ձևերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ:
«Յունիսոն» ՀԿ նախագահը նախ տեխնիկական հարց բարձրացրեց, թե ԱԺ նիստերի դահլիճը ե՞րբ է դառնալու հարմար նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի նրանք ևս կարողանան մասնակցել նման լսումներին:
Անդրադառնալով հարցի էությանը՝ նա հարցրեց. «Ինչպե՞ս են լուծվելու հրատապ դեպքերը, երբ մարդուն անհապաղ դեղամիջոց է պետք, և մարդն էլ, ասենք, հաշմանդամ է և դժվար տեղաշարժվող: Այս բյուրոկրատական քաշքշուկի պատճառով մարդը պետք է ցավերից տառապի՞»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































