Նյու Յորքում, Բրյուս Վիլիսի և Ալեք Բոլդուինի մասնակցությամբ՝ «Որբ Բրուքլին» ֆիլմի նկարահանման ժամանակ, զոհվել է հրշեջ Մայքլ Դեվիդսոնը,– հաղորդում է Reuters գործակալությունը։

Եվս հինգ մարդ, այդ թվում երկու հրշեջ, տուժել են։
Միջադեպը տեղի է ունեցել St. Nick’s Jazz Pub պատմական շենքում, որտեղ նկարահանումներն էին ընթանում։




































