Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին տեղեկացրել է, որ թիմի ֆուտբոլիստներ Անխել Դի Մարիան, Սամի Խեդիրան, Մարսելոն, Ֆաբիո Կոենտրաուն ու Ռաֆայել Վարանը չեն մասնակցի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ալմերիա»-ի հետ հանդիպմանը:
«Ալմերիա»-«Ռեալ» մրցավեճը տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին:
«Դի Մարիան, Խեդիրան, Մարսելոն, Կոենտրաուն ու Վարանը պատրաստ չեն վաղվա հանդիպմանը»,- ասել է իտալացի մասնագետը:








































