Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հայաստանում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման արդյունքները հավանության են արժանացել միջազգային գիտաժողովում

Հայկական լյարդաբանական ասոցիացիայի պատվիրակությունն օրերս Նյու Դելիում մասնակցել է Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի ամենամյա 27-րդ գիտաժողովին (APASL- Annual Conference of the Asian Pacific Association for The Study of the Liver)։ Այս գիտաժողովում հայ լյարդաբանները լուրջ հաջողություն են գրանցել՝ հանդես գալով ոչ միայն դասախոսություններով և ստենդային շնորհանդեսներով, այլև որպես գործադիր խորհրդի անդամ, գիտական նստաշրջանի վարող։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ, ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը գիտաժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2017թվականի «Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի Սովալդի ժամանակակից դեղով հակավիրուսային բուժման» ծրագրի արդյունքները։ Այն արժանացել է գիտաժողովի և հատկապես «Գիլեադ» դեղագործական ընկերության հավանությանը։ Արդյունքում առաջիկայում ակնկալվում է ավելի լայնածավալ համագործակցություն։

Հայ լյարդաբանների մասնագիտական ասոցիացիան Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիային անդամագրվել է 2014 թվականից։ Միջազգային այս կառույցն արդեն չորս տասնամյակ է, ինչ աշխարհին ներկայանում է գիտական նոր խոսքով և փորձով՝ դառնալով աշխարհում լյարդաբանության զարգացման ժամանակակից գործընթացների մասնակիցը:
Նման համագործակցությունն, անշուշտ, նպաստում է հայ լյարդաբանների մասնագիտական ունակությունների և վարկանիշի բարձրացմանը։

Հայկական պատվիրակությունը վերադարձել է միջազգային բազմաթիվ կառույցների կողմից լուրջ համագործակցությունների առաջարկով՝ ստանալով Հայաստանի Հանրապետությունում ապագայում նմանատիպ գիտաժողովի անցկացման իրավունք, որի բարեհաջող փորձը Հայկական լյարդաբանական ասոցիացիան արդեն ունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում