Լուսանկարիչ Սպենսեր Տունիկը հազարավոր մերկ մարդկանցից ստեղծում է մասշտաբային ինստալացիաներ: Նա լուսանկարների օգնությամբ փորձում է բացահայտել մարդկային մարմնի էությունը ու նրա տեղն այս աշխարհում:
Իր լուսանկարների օգնությամբ նա ցույց է տալիս, որ առանց հագուստի առանձին մարդիկ, հավաքված բազմության մեջ, միանգամայն նոր տեսք են ստանում: Լուսանկարչի գլխավոր նպատակն է ստեղծել ճարտարապետական ստեղծագործություններ մարմնից, որտեղ մարդկային մարմինները միաձուլվում են լանդշաֆտի հետ կամ հակադրվում ճարտարապետական շինություններին:
AdMe.ru-ն ներկայացնում է ամերիկացի լուսանկարչի ամենանշանակալի գործերը:








































