Ռուսաստանցի ռազմական փորձագետ և վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերը LIGA.net-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչ զենք է իրականում ցուցադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և ում է նա սպառնացել:
Հարցին՝ ընտրությունների նախաշեմին Պուտինը ցուցադրել է նոր ռուսական սպառազինություն, դա իսկապես ԱՄՆ-ին և Եվրոպայի՞ն ուղղված սպառնալիք էր, թե՞ ներքին սպառողին, իր ընտրողներին, Ֆելգենհաուերը պատասխանել է. «Ներքին սպառողին՝ նույնպես, բայց առաջին հերթին՝ արտաքին: Ամեն ինչից դատելով՝ ներքին սպառողը նրան առանձնապես պետք չէ»:
Անդրադառնալով հարցին, թե տեխնիկական առումով այդ «ահեղ զենքը» որքանով է հզոր, և կա՞ն արդյոք դրան համարժեք զենքեր՝ Ֆելգենհաուերն ասել է. «Համարժեքներ իսկապես շատ դեպքերում չկան: Բայց դա չի նշանակում, որ նա այդքան լավն է: Հնարավոր է, որ այդ զենքն այլևս ոչ մեկին ուղղակի պետք չէ: Դրանք բոլորը հին մշակումներ են՝ մեծ մասամբ 80-ական թվականների, իսկ որոշները՝ ավելի հին: Դրանք Գորբաչովն անվանել է Ռեյգանի «աստղային պատերազմի» «ասիմետրիկ պատասխան»: Եվ այժմ նույն ասիմետրիկ միջոցներն են: Նախագծերը, որոնք այն ժամանակ չեն ավարտվել, հիմա փորձում են ավարտել»:
Փորձագետի խոսքով՝ «խաղաղության խումբը» պահանջում է կրճատել ռազմական ծախսերը, այլապես Ռուսաստանի համար վատ կլինի:
Փորձագետն անդրադարձել է նաև հարցերին՝ կապված Ուկրաինայի, Սիրիայի հետ, և թե ինչի վրա է Ռուսաստանը հույսը դնում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:









































