Երբ լիբանանցի Ալան Գամն առաջին անգամ Փարիզ էր եկել երկու տասնամյակ առաջ, նա նստած էր փողոցում՝ նստարանին, չուներ ոչ մի գրոշ և չգիտեր ֆրանսերեն ոչ մի բառ: Վերջերս ինքնուս խոհարարը, ով իր կարիերան աման լվանալով է սկսել, իր հայտնի «Alan Geamm» ռեստորանի համար առաջին Միշլենյան աստղն է ստացել:
Ալան Գամի աստղային ժամը եկավ այն ժամանակ, երբ ռեստորանի խոհարարը, որտեղ նա աման էր լվանում, դանակով կտրեց ձեռքը և ստիպված էր տեղափոխվել հիվանդանոց: Խելացի լիբանանցին որոշեց փոխարինել խոհարարին, թեև ոչ ոք նրան չէր խնդրել:
Արդյունքում հիացած մնացին ոչ միայն այցելուները, այլ նաև ռեստորանի սեփականատերերը:
Խոհարարը նշել է, որ երբեք չէր մտածի, թե Միշլենը կհետաքրքրվի իր նման ինչ-որ մեկով: Մինչև վերջերս լիբանանցին վստահ էր, որ այդ մրցանակն ստանում են միայն առաջատար ռեստորանների խոհարարները, ովքեր բարձրագույն կրթություն ունեն, ոչթե իր նման ինքնուսները:
Հատկանշական է, որ երբ «Alan Geamm»-ն ստացավ իր Միշլենյան առաջին աստղը, մի քանի ժամվա ընթացքում ռեստորանի բոլոր տեղերը պատվիրվեցին երեք շաբաթ առաջվա համար:










































