YouTube-ում վերջին շրջանում սկսվել է սոցիալական հնարքների հաղթարշավ: Գոհաբանության տոնի առիթով, որը կնշվի նոյեմբերի 28-ին, օգտատերերից մեկը հովանավորի օգնությամբ նպարեղենի խանութում պատրաստակամություն է հայտնել վճարել համաքաղաքացիների կատարած գնումների դիմաց:
Մարդիկ չեն հավատացել՝ ակնարկելով, թե դա կատակ է, սակայն արդյունքում համոզվել են, որ անծանոթների նախաձեռնությունը միանգամայն լուրջ է:Նրանք արձագանքել են հուզմունքով ու բուռն էմոցիաներով :
Երեկ հայտնված տեսանյութն արդեն հասցրել է արժանանալ ավելի քան 20 հազար Like-ի:









































