Ամերիկյան գիտնականները ապացուցել են, որ նույնիսկ կարճատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունները նվազագույնի են հասցնում սրտանօթային հիվանդությունների և վաղաժամ մահվան հավանականությունը։ Մասնագետների հոդվածը հրապարակվել է Journal of the American Heart Association ամսագրում։

Մասնագետները վերլուծել են երկարատև հետազոտության արդյունքները, որին 40 տարին լրացած 4840 մարդ է մասնակցել։ Կամավորների նկատմամբ ուսումնասիրությունը իրականացվել է 2003-2006 թվականների ընթացքում։ Մասնակիցները իրենց վրա ակսելերոմետրեր են կրել՝ նրանց ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չափելու համար։ 2011 թվականին ողջ են մնացել փորձին մասնակցած մարդկանցից 4140-ը։

Պարզվել է, որ նրանք, ում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օրական 20 րոպեից ավել չի տևել, ավելի են հակված եղել վաղաժամ մահվան։ Ծանրաբեռնվածության մեկ ժամը կրճատել է վաղաժամ մահվան հավանականությունը երկու անգամով, իսկ 100 րոպեն՝ գրեթե 76 տոկոսով։ Ընդ որում, նշվում է, որ առողջությանը հատկապես օգտակար են վերելակի փոխարեն աստիճաններով բարձրանալը և արագ քայլելը։








































