Վաղը՝ մարտի 24-ին, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը «#մերժիրսերժին», «Եկել ենք, որ տոնդ փչացնենք», «Մի դրժիր, որ չդրժվես», «Մնում ես, որ ի՞նչ անես», «Թռա՞ր Ստեփանակերտ», «Գնալու պահով տատդ ի՞նչ էր ասում», «Ո՞ւր է ատոմակայանը», «Ո՞ւր է Հայաստան- Իրան երկաթգիծը», «4 մլն Հայաստան, Իյա իրո՞ք, «Գնա, որ հավատանք», «Փոխենք Սերժին, փոխենք համակարգը», «Հավատս չի գալիս, որ 10 տարի անց դեռ Սերժի դեմ եմ պայքարում» կարգախոսներով հանրահավաք-երթ է նախատեսում անկցացնել Երևանի Կասկադ համալիրի տարածքում։
Երթի կազմակերպիչներն իրենց ֆեյսբուքյան էջում գրել են․ «Հոգնե՞լ ես գաղջ մթնոլորտից, ուզու՞մ ես փոփոխություններ, արի Կասկադ երթի»։








































