ԱՄՆ 3 նահանգում՝ Ֆլորիդա, Ալաբամա և Ջորջիա, փոթորիկ է տեղի ունեցել և արտասովոր մեծ չափերի կարկուտ տեղացել՝ հարյուրավոր ավտոմեքենաներ վնասելով։ Համապատասխան տեսագրությունն ականատեսները հրապարակել են YouTube-ում։
Տեսագրությունում երևում է, որ երբեմն ձմերուկի չափերի հասնող կարկուտը, հարվածում է ավտոմեքենաներին և տանիքներին։ Աննախանձելի դրության մեջ էին նրանք, ովքեր չէին հասցրել հեռանալ լողափից։ Նրանք ստիպված էին պատսպարվել լողափի անձրևանոցների տակ։ Կարկուտը ձյուն էր հիշեցնում և ուղեկցվում էր ուժգին քամով։










































