ՖԻՖԱ-ն փոխհատուցում կվճարի «Բարսելոնա»-ին` թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի վնասվածքի համար: Հիշեցնենք` դարպասապահը բաց կթողնի շուրջ վեց շաբաթ` ՀԱՀ հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով:
Նշենք, որ ՖԻՖԱ-ն և Եվրոպական ակումբների միությունը համաձայնություն ունեն` նման դեպքերում փոխհատուցման գումարի չափը որոշելու համար:
ՖԻՖԱ-ն պարտավորվում է վճարել ֆուտբոլիստի` հիվանդանոցում գտնվելու 29-րդ օրվանից: Փոխհատուցման գումարը որոշելու համար մեծ նշանակություն ունի նաև տվյալ ֆուտբոլիստի աշխատավարձի չափը:
Դեռևս հայտնի չէ, թե որքան գումար կազմակերպությունը կվճարի «Բարսելոնա»-ին:






































